Փաշինյանի հոր 250 հոգու համար պատվիրված հոգեհացին 90 մարդ է մասնակցել․Mediaport

Փաշինյանը հոր հուղարկավորության ժամանակ հիստերիա է բարձրարել. 250 հոգու համար պատվիրված հոգեհացին 90 մարդ է մասնակցել։ Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը։

Սգո արարողության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարցուփորձ է արել, թե այս կամ այն ծանոթը, պաշտոնյան ու բարեկամը ինչո՞ւ չեն եկել:

Իսկ վերջնական հունից դուրս է եկել ու իրեն կորցրել, երբ հոգեհացի սրահը գրեթե դատարկ է եղել, քանի որ 250 հոգու համար պատվիրված սրահում ներկա է եղել 90 մարդ: Փաշինյանը հրահանգել է արարողակարգի աշխատակցին հատ առ հատ հաշվել ներկաներին, որի արդյունքում պարզ է դարձել, որ ներկաներից 40-ը տարբեր պաշտոնյաներ են եղել, իսկ 50-ը՝համագյուղացիներ:

Սգո սրահից դուրս գալուց հետո Փաշինյանը հարձակվել է մարզպետի վրա՝ հարցնելով, թե սա ինչ վրաբերմունք է և պահանջել է հարգել ՀՀ վարչապետի ինստիտուտը, վերջում հայհոյել է ու հեռացել: