Կադաստրի կոմիտեի ղեկավարն զգուշացրել է. երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից. «Մեդիապորտ»

«Մեդիապորտը» գրել է. «Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անձամբ զանգահարել է բոլոր բաժինների պետերին և ստիպել, որպեսզի կոմիտեի բոլոր աշխատակիցներն այսօր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։ Թովմասյանը նաև զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից»։