Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցում, օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն օգնել են 95 տեղի բնակիչների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում … Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, ներառյալ 79 երեխա», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների:

«Բոլոր դիմած քաղաքացիները հետազոտությունից հետո խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից», – հավելվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի հարցով: Ըստ Պաշտպանության նախարարության ԼՂ-ում գործում են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: