Վարչական շրջանների աշխատակիցներին հրահանգված է վաղը պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված երթին

Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ այսօր ինձ ահազանգել են, որ իրենց հրահանգված է վաղը պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված վաղվա երթին: Սա ուղղակի աբսուրդ է` սեփական PR-ի համար սուգն օգտագործել և վարչական ռեսուրս կիրառելով մարդկանց ստիպել մասնակցել երթին, որպեսզի սեփական ոչնչության հասնող «ես»-ը շոյել:

Հարգելի´ վարչական շրջանի ղեկավարներ, մի´ արեք: Այս ամենաթողությունը շուտով ունենալու է իր տրամաբանական ավարտը: Այնպես արեք, որ վաղը պարզ ճակատով կարողանաք ապրել!!!

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։