Եվս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Այժմ ևս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության:

Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված բնակավայրերին:

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք–արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ