«Հայէկոնոմբանկի» բոլոր աշխատողներին ասել են՝ կամ կառավարության անդամների հետ եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք

Նիկոլ Փաշինյանի շիշ բռնող Հայկ Սարգսյանը մարզպետների վրա թիվ է դրել, դեկտեմբերի 19-ին գլխաքանակ ապահովելու համար: Նոր հայտնի դարձավ , որ այդ գործին լծվել են նաև Խաչիկ և Սարիբեկ Սուքիասյանները (ԳՌԶՈ): Այս մասին գրել է թելեգրամի Dejavu ալիքը:

Հենց նոր «Հայէկոնոմբանկի» մեր աղբյուրը հայտնեց , որ բանկի մասնաճյուղերի բոլոր աշխատողներին ասել են՝ կամ կառավարության անդամների հետ եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք: Խաչիկ Սուքիասյանը զորաշարժի է ենթարկել նաև իր մյուս բիզնես օֆիսների աշխատողներին: Նա բոլորին պարտադրում է դեկտեմբերի 19-ին մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին: Պայմանը նույնն է՝ կամ կառավարության անդամների հետ քայլում եք եռաբլուր, կամ դիմում եք գրում և հեռանում: