Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը
Օտար երկրների և Հայաստանի հեղինակավոր գիտհաստատությունների, համալսարանների մի խումբ հայ գիտնականներ և գիտաշխատողներ՝ մտահոգ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ, պահանջում են Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
«Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլեւ նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետեւանքների պատճառ է դառնում»,- ծանուցում է գիտնականների հայտարարությունը՝ նշելով նաև, որ իրենցից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը, հանդես եկել այդ մասին հայտարարությամբ, սակայն «իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլեւ վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ»։
Գիտնականները նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում իրենց գիտելիքներով ու հմտություններով հնարավորինս մասնակցել Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն և նպաստել պետության հզորացմանը, ինչը, նրանց կարծիքով անհնար է, «քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը»։
Հայաստանի և այլ երկրների հեղինակավոր գիտհաստատություններ ներկայացնող 38 հայ գիտնականներ արդեն միացել են հայտարարությանը.
- Աբրահամ Մահտեսյան, աստղաֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան
- Ալբերտ Գևորգյան, Մաթեմատիկոս (pure mathematics), Ասպիրանտ, Լոնդոնի կայսերական քոլեջ (Imperial College London), Միացյալ Թագավորություն
- Աննա Գրիգորյան, Ֆիզիկա, գիտաշխատող, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Հայաստան
- Աշոտ Հակոբյան, Աստղագետ, Ֆմգթ, Բյուրականի աստղադիտարան
- Արեգ Դանագուր, Ֆիզիկոս, PhD, MIT
- Արուս Հարությունյան, Ֆիզիկոս Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Երեւանի պետական համալսարան, Հայաստան
- Արփենիկ Հախվերդյան, Մաթեմատիկոս, Թոշակառու, Դանիա
- Բյուրակն Իշխանյան, նյարդալեզվաբան, գիտությունների թեկնածու, Օրհուսի համալսարան, Դանիա
- Գայանե Կարապետյան, Ֆիզիկա, Université Paris Saclay
- 10.Գեղամ Գևորգյան, Մաթեմատիկոս, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարան
- Գոհար Նիկողոսյան, Լեզվաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Դավիթ Հայրապետյան, Հոգեբան, Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարան
- Ելենա Նիկողոսյան, աստղաֆիզիկոս, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
- Էդգար Ղազարյան Տնտեսագետ, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Էրիկ Առաքելյան, Machine Learning Researcher, MSc, UCL, Միացյալ Թագավորություն
- 16.Կամո Գիգոյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզ. Մաթ. Գիտ. Թեկնածու, Բյուրականի Աստղադիտարան , ՀՀ ԳԱԱ
- 17.Հայկ Հարությունյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Հայաստան
- Հայկ Մալխասյան, Vascular surgeon, PhD, Yerevan State Medical Univercity after M.Heratsi
- Հայկ Սարգսյան, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, Universitat Pompeu Fabra, Spain
- Հայկ Սարգսյան, տնտեսագետ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
- Հայկ Սարիբեկյան, Համակարգչային գիտություն (տեսական), Ասպիրանտ, Քեմբրիջի համալսարան
- Հարություն Արզումանյան, Տնտեսագիտության թեկնածու, Ասիստենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հռիփսիմե Մկրտչյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Հայաստան
- Հրաչյա Իշխանյան, Ֆիզիկոս, Ասպիրանտ, King’s College London, Միացյալ Թագավորություն
- Ղազարոս Մահտեսյան Աբրահամի, ֆիզիկոս, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
- Մարինե Սամսոնյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ), Հայաստան
- Մհեր Աղասյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, OMD
- Նարեկ Դշխունյան, Բիոինֆորմատիկա, Researcher, MEng 10x Genomics, USA
- Ներսես Գեւորգյան, Ֆիզիկոս, Ավագ գիտաշխատող, Հայաստանի Ալիխանյանի անվան ԱԳԼ ( ԵրՖԻ )
- Պայծառ Մանթաշյան, Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
- Ռոբերտ Հակոբյան, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ
- Սաթենիկ Ղազարյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու/ Docteur d’Astrophysique de l’Observatoir de Paris/Meudon, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
- Սերգեյ Աբրահամյան, Ֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտ), Հայաստան
- Սլավիկ Հարությունյան, Կենսաքիմիկոս–էկոլոգ, Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երկրագործության գիտական կենտրոն ՓԲԸ
- Սմբատ Գոգյան, Մաթեմատիկոս, Գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
- Վահե Հարությունյան, Իրավաբան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Պետական Համալսարան
- Տաթևիկ Խաչատրյան, ռադիոֆիզիկ, ինժեներ, Ինսոլ
- Տիգրան Քոթանջյան, Գիտաշխատող (Researcher), Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեվանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ