80 տոննա բեռով մարդասիրական օգնությունը Ռուսաստանից ժամանեց տարածաշրջան. ՌԴ ԱԻՆ

Երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 80 տոննա բեռով առաջին երեք վագոնները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները մարդասիրական օգնությունը բեռնաթափում և հասցնում են նպատակակետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ-ից: Ըստ գերատեսչության՝ դրանք առաջին անհրաժեշտության պարագաներ են:

«Առաջիկայում երկաթուղով տարածաշրջան կժամանի 54 վագոն, ընդհանուր քաշով մոտ 1200 տոննա բեռ, որը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ: Այն ամենը, ինչ այժմ խիստ անհրաժեշտ է տուժած բնակիչներին»,- հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը: