Շուշան Պետրոսյանի հետ դուրս եկանք ոստիկանության բաժնից. Ռուբեն Մելիքյան

«Շուշան Պետրոսյանի հետ դուրս եկանք ոստիկանության բաժնից․ բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունենք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել https://livenews.am/press/2020/76881/17/11/54/:

Նշենք, որ երգչուհու բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ էր մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին։

Ռուբեն Մելիքյանը մինչ այդ գրել էր․ «Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով՝ հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։

Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։