Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Երևան-Գորիս ճանապարհը (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Երևան-Գորիս միջպետական ճանապարհը՝ Վայքի հատվածում:

«Իմ երեխեն 70 օր  չկա:  Ես 19 տարի մեծացրել եմ, որ տանեն, հավի ճուտի նման կորցնեն, գա՞ն»,- նշում է ծնողներից մեկը:

Նրանք նշում են, որ պատերազմն արդեն մեկ ամիս ավարտվել է, սակայն  իրենց երեխաներին չեն գտնում: