Էնքան ինքնամոռաց են լծվել «միտինգ գնացողներին» զորակոչելու գործին, որ անգամ ծրարները երբեմն ելք են անում թաղապետարանի գովազդի բաժնի կնիքով

Հոգեվարքի մեջ գտնվող դավաճանական իշխանությունը դիմում է վերջին մեթոդներին, հույս ունենալով երկարաձգել իր անփառունակ վախճանը։

Արդեն քանի օր է ընկերներիս տուն են այցելում ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ, տանելով զորահավաքի ծանուցագրեր։

Անթաքույց երեսպաշտությամբ ծանուցագրերը փոխանցելուց հիմնականում շեշտադրում են, մեջբերում եմ բառացի․ «Բա սաղ դառել են միտինգ գնացող»։

Էնքան ինքնամոռաց են լծվել «միտինգ գնացողներին» զորակոչելու գործին, որ անգամ ծրարները երբեմն ելք են անում թաղապետարանի գովազդի բաժնի կնիքով, երբեմն նաև կապ են հաստատում ճշտելու «Վայբեռի» առկայությունը, որպեսզի ծանուցագրերը հապճեպ առաքեն։

Նիկոլ, դու չգիտես, որ հոգեվարքի մեջ գտնվողներին հոգեդարձ անել չի կարելի, ու ինքդ քեզ ու քո աթոռը փրկելու բոլոր փորձերը անցնելու են ապարդյուն՞

Բանսարկությամբ կողմնակիցներ չես ավելացնի, առավել ևս, չես քչացնի քեզ ատող ու օր առաջ քաղաքական վախճանիդ սպասողների թիվը։

Ազատիր երկիրը քեզնից ու լծվիր «Չախկալների բայբայնոցիդ» խունացած էջերը խմբագրելու գործին։

Լրատվական դաշտում աֆերիստների սուր դեֆիցիտ կա:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։