Ադրբեջանը երեկ 44 գերի վերադարձրեց, այսօր հայտնում են առնվազն 2 անգամ ավելի շատ զինվորական գերի վերցնելու մասին, իսկ դավաճանների խմբակից կա զրո արձագանք․ Միհրան Հակոբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների գերեվարելու պնդումներին։

Միհրան Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ Ադրբեջանը 44 գերի վերադարձրեց Հայաստան: Այսօր ադրբեջանական մամուլը հայտնում է առնվազն 2 անգամ ավելի շատ զինվորական գերի վերցնելու մասին՝ տեսանյութերով և նկարներով: Դավաճանների խմբակից կա զրո արձագանք, զրո պարզաբանում:

Հարգելի հայ ժողովուրդ, մի քանի օր առաջ դավաճան հոգեկան հիվանդների իշխանությունը գիշերվա կեսին ոստիկանական զորքերով ողողել էր Երևանը ու ոչ մի բացատրություն, թե ինչ է կատարվում: Հետո էլ սկսեցին բողոքել մեդիատեռորից: Նույնը հիմա է, ադրբեջանական մամուլը նոր գերիների մասին է հաղորդում: Էլի ոչ մի խոսք, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն:

Ձեզ իշխանություն եք երևակայում, բա վեր կացեք ու ասեք՝ ճիշտ են ասում կամ ստում են, կամ սխալ են ասում՝ այսքան չի, այնքան է: Մի բան ասեք, ձեն հանեք, ձեր տարբերակն ասեք: Մենակ Արծրունին դեմ չտաք նորից, հոգեցհոգի կուշտ ենք: Դուք էնքան եք ստել, որ ձեր ոչ մի ասածին այլևս չեն հավատում, ոչ մեկը չի հավատում: Դուք հասկանու՞մ եք, որ մեռել եք: Թե՞ մեռածները չեն հասկանում, որ մեռել են, ուղղակի պետք է թաղել և անցնել առաջ»: