Այս պայմաններում հանրային կապերի ապահովումը առավել կարևոր բնույթ է ստանում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահ զորքերը ներգրաված են Արցախի կենսապահովման գրեթե բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից հումանիտար աջակցություն, ապա այս պայմաններում հանրային կապերի ապահովումը առավել կարևոր բնույթ է ստանում։

Խաղաղապահ զորքերի ծառայությունը լուսաբանվում է ինչպես ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքով, այնպես էլ՝ առանձին թելեգրամի ալիքով։

Այս պարագայում նախընտրելի կլիներ առանձին մամուլի պատասխանատուի հաստիքի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ԶԼՄ-ներին ռուսական զորախմբի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովել։

Երկրորդ, նույն նպատակով, ռուսական կողմից կարևոր քայլ կլինի նաև թեժ գծի ներդրումը, ինչը հնարավորություն կտա արցախցիների հետ ուղիղ կապի հաստատմանն ու տարբեր բարդ իրադրության պայմաններում արագ արձագանքման ապահովմանը։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից