Թշնամին ամբողջությամբ գրավել է Հին Թաղերը, իսկ Խծաբերդ գյուղի մի կողմում ադրբեջանցիներ են, մյուս կողմում՝ հայ զինծառայողներ. Հադրութի շրջանի ղեկավար

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը «Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։

Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։

Պետրոսյանը դժվարացել է ասել՝ հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ: