Նիկոլ Փաշինյանն արգելել է արտգործնախարարին Թուրքիայի մասին կոշտ արտահայտվել

Mediaport-ի տեղեկություններով` դեկտեմբերի 7-ին ՌԴ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը փակ հանդիպման ընթացքում բավական շատ խոսել է պատերազմում Թուրքիան բացասական դերի մասին: Նախարարն անընդհատ շեշտել է Թուրքիայի վարքագծի վտանգաների մասին:

Այդ հանդիպումից անմիջապես հետո, երբ նախարարը դեռ Մոսկվայում էր, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է նրան և կոպիտ նախատել, թե սխալ է արել, որ նման բաներ է խոսել: Փաշինյանը հրահանգել է նախարարին՝ պահանջելով այսուհետ Թուրքիայի մասին նման բացասական շեշտադրումներով հայտարարություններ չանել: