Բաքուն Հադրութի հայկական գյուղերին ծանր տեխնիկա և լրացուցիչ կենդանի ուժ է մոտեցրել․ @Wargonzo

@Wargonzo նախագծի տեղեկությունների համաձայն ՝ Հադրութի ճակատին գտնվող երեք գյուղերին, որոնք այժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ ՝ Հին Թաղերը, Խծաբերդն ու Քիրսավանը, մոտեցել են Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկա:

Ի սկզբանե ադրբեջանցի զինվորականները փորձել են գրավել հետևակայինները և գրոհային ջոկատները, Սակայն Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներին հաջողվել է նրանց կանգնեցնել և պաշտպանել գյուղերը:

Սակայն երեկոյան հակառակորդը սկսել է նոր գրոհներ նախապատրաստել, մարտական գոտում տանկեր ու հրետանի են հայտվնել։

Դատելով այս ամենից ՝ գիշերը թեժ է լինելու։ Բոլոր գյուղերը շարունակում են մնալ Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ։ Հույսը խաղաղապահների վրա է։