Գաֆտը յուրահատուկ էր, նման մարդկանց այլևս չես հանդիպի. սցենարիստ Ադաբաշյան

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտին սցենարիստ Ալեքսանդր Ադաբաշյանը դերասանների այն ցեղից է համարում, «որոնք արդեն չկան»:

«Վալենտին Գաֆտը դերասանների այն կատեգորիայից է, որոնք արդեն չկան, մարդը եզակի էր, յուրահատուկ: Շատ ցավալի է»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Ադաբաշյանը:

Վալենտին Գաֆտը ծնվել է 1935թ., Մոսկվայում: 1969թ.-ից խաղացել է «Սովրեմեննիկ» թատրոնում: Արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների և մի շարք պետական պարգևների ու մեդալների: Առավել սիրված և հայտնի են Գաֆտի կերտած դերերը «Ավտոտնակ», «Վարպետը և մարգարիտան» և «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերում: Գաֆտը մահացել է դեկտեմբերի 12-ին՝ կյանքի 86-րդ տարում։