Հայկական վիրտուալ տիրույթում Թուրքիայի հատուկ ծառայությունները ներդրել են մինչև 80-ականների վերջը Հայաստանում ապրող ադրբեջանցիների․ թուրքագետ

Հայկական վիրտուալ տիրույթում Թուրքիայի հատուկ ծառայությունները ներդրել են մինչև 80-ականների վերջը Հայաստանում ապրող ադրբեջանցիների, ովքեր մաքուր տիրապետում են հայերենին։ Նրանք ներդրվել են ոչ թե այսօր, կամ երեկ, այլ մի քանի տարի առաջ։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Խոսքը գնում է 2015թ․-ի մասին։ Այդ հատվածում ֆեյսբուք սոցիալական ցանցում ներդրվել են հայերենի իմացությամբ ադրբեջանցիներ, ովքեր սկսել են գրառումներ կատարել կոռուպցիայի մասին, հայրենասիրական թեզեր արծածել և հավաքել լսարան, որոշ դեպքում էլ աննկատ մնացել։ Այսօր այդ նույն մեխանիզմով նաև ազգի մեջ ներարկում են անհանդուրժողականություն։

Ցույցերի այն նույն մեխանիզմով, երբ մի 50 հոգանոց խումբը ցրվում է ցուցարարների մեջ և ամեն մեկը մի տարածքում ստեղծում է ծափահարելու և վանկարկելու տրամադրություն, այնպես էլ այս տիրույթում այդ հայախոս ադրբեջանցիները իրենց քոմենթով ստեղծում են վարակիչ տրամադրություն, ազդում մեր տրամադրվածությունների վրա։

Ինչպես ազատվել նման օգտատերերից։

Մենք պետք է մեկուսացնենք իրենց, մեկուսացնել բացառապես բլոկելով։ Եթե կարդում եք հայհոյանք քոմենթ ու կապ չունի, թե այն որտեղ է գրված, տեղն ու տեղը բլոկեք օգտատիրոջը, այդպես ինքը մեկուսանում է, և իր գործը դառնում է զրո։ Նույնն էլ վերաբերվում է լրատվականներին, բլոկեք բոլոր նրանց ովքեր հայհոյում կամ բռնություն են հրահրում»,- գրում է փորձագետը։