Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր հայտարարությունը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն Իրանից բռնի անջատելուն. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը արձագանքել է Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին․

Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր հայտարարությունը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն Իրանից բռնի անջատելուն։ Մի՞թե նա չի հասկանում, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (շրջան Իրանի հյուսիսում)»։