ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները, վստահեցնելով, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները։