Մնում է՝ հավաքվենք, գնանք մեր երեխեքին հանենք. անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են ԳՇ ներկայացուցչի հետ հանդիպումից

ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, եկավ, ասեց՝ պիտի սպասենք: Ինչի՞ն, ո՞ւմ՝ չկա պատասխան․ այս մասին հայտնեցին անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր Էջմիածնի զորամասում  հանդիպել էին ԳՇ տեղեկատվության բաժնի պետին։

«Ոչ մի բան չասաց: Էլի պիտի սպասենք: Ասաց՝ ընթացքի մեջ ա, հարց եմ բարձրացնում՝ «ասեք՝ ե՞րբ», չեն կարում ասել: Հրամանատարն անգամ չեկավ խոսակցությանը ներկա լինելու»,- ասաց ծնողներից մեկը։

Անհայտ կորած զինծառայողների հարազատները նշեցին, որ այլևս պատրաստ չեն սպասել։  Հարազատները դիմեցին նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ իրենցից 5-ին ընդունելու խնդրանքով և հավելեցին․

«Մնում է՝ հավաքվենք, գնանք մեր երեխեքին հանենք: Մեզ անընդհատ խաբում են»: