Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 70 հա տարածք․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 70 հա հողատարածք և ավելի քան 23 կմ ճանապարհ, ընդհանուր առմամբ վնասազերծվել է ավելի քան 4,5 հազար պայթուցիկ առարկա: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ-ից ավելի ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հա տարածք, 500 մ ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք: