Փաշինյանը հանդիպել է գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում այսօր կրկին հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհայտ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռքբերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- տեղեկացրել է Գևորգյանը։