Դիմում եմ ոստիկանությանը, հրաժարվեք դավաճան վարչապետ Նիկոլին պաշտպանելուց և միացեք ժողովրդական շարժմանը. Ավշարի համայնքապետ

Ավշարի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի հայտարարությունը. «Ավշար համայնքի ղեկավարը դատապարտում է ոստիկանության գործողությունները համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու գործում, ովքեր պահանջում են դավաճան վարչապետ Նիկոլի հրաժարականը, իրականացնելով բողոքի խաղաղ ակցիա:

Դիմում եմ ոստիկանությանը, հրաժարվեք դավաճան վարչապետ Նիկոլին պաշտպանելուց և միացեք դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժմանը»,– նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ փակել էին միջպետական ճանապարհը՝ միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել Արարատի մարզի մի շարք համայնքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց: