Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել ընդդիմադիրների երթի ժամանակը ոտքը վնասած երիտասարդի մասին:

«Հարգելի՛ գործընկերներ, Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է, գտնվում է հետազոտման փուլում»,-գրել է Շուշան Դանիելյանը:

Նշենք, որ ընդդիմադիրների երթի ժամանակ Մյասնիկյան պողոտայում փողոցը փակելիս մեքենաներից մեկը կանգ չէր առել, որի հետևանքով ցուցարարներից մեկի ոտքը վնասվել է: