Փառք քեզ Նիկոլ, աջակցում ենք քեզ, Սյունիքի մարզն էլ հանձնի, հետդ ենք, շարունակի Ալիևի կոշիկները լիզել, հետդ ենք

Նիկոլի կողքը մնացած փոքրաթիվ տականքները գոնե գիտակցու՞մ են, թե ինչ վիրավորանք են հասցնում ժողովրդին, երբ ասում են՝ ժողովուրդն աջակցում է Նիկոլին: Հասկանու՞մ եք սրանց տականքության աստիճանը, հասկանու՞մ եք սրանց լկտիության աստիճանը, հասկանու՞մ եք՝ ինչի տեղ են դրել սրանք հայ ժողովրդին:

Այսինքն՝ ըստ այս ստահակների՝ ժողովրդի մեծ մասն ասում է՝ փառք քեզ Նիկոլ, որ կապիտուլացրեցիր երկիրը, հանձնեցիր Արցախը, 5000 զինվորի գլուխ կերար, գողացար մեր վերջին 1000 տարվա ամենամեծ հաղթանակը: Փառք քեզ Նիկոլ, աջակցում ենք քեզ, Սյունիքի մարզն էլ հանձնի, հետդ ենք, շարունակի Ալիևի կոշիկները լիզել, հետդ ենք:

Էս են սրանք ժողովուրդ, իրենց անասուն հալով ձեզ անասունի տեղ են դրել:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։