Արարատի մարզում բերման են ենթարկել համայնքների ղեկավարներին․ (տեսանյութ) Yerevan.Today

Արարատի մարզի բնակիչներն այսօր Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի  մարզի մի շարք համայնքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:

Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:

Նրանք Արարատի այն համայնքների ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության 16 ուժերին:

Մանրամասները ՝ տեսանյութում։