Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների 34 մասնակից բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակից 34 անձ բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար», – հայտնեցին Ոստիկանությունից:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիները փակում են փողոցները ու վանկարկում «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»: