Արայիկ Հարությունյանը ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:

Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը:

Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան