Իշխանությունը սադրանքներ է նախապատրաստում. գործընթացը համակարգում է Անդրանիկ Քոչարյանը

Mediaport-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանին վաղը 12.00-ին տրված հրաժարականի վերջնաժամկետով պայմանավորված՝ իշխանությունը սադրանքների ու ներքաղաքական բախումների սցենարներ են պատրաստում:
Ըստ այդ տեղեկությունների` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 15-20 հոգանոց խմբեր է հավաքագրում և պատրաստում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիաների ժամանակ այդ խմբերը հարձակվեն քաղաքացիների վրա, անկարգություններ հրահրեն և տարատեսակ բախումներ կազմակերպեն:
Խմբերին այս պահին տրվում են կոնկրետ հրահանգներ և ցուցումներ, որպեսզի հարմար պահին գործի անցնեն: