Երևանում վերջին մեկ շաբաթում ծնվել է 432 երեխա

Երևան քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 432 երեխա:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևան քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 432 երեխա՝ 234 տղա և 198 աղջիկ»,- նշում են քաղաքապետարանից: