Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ զետեղեց և հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։  «Արմենպրեսի» փոխանցմամբ, 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ հավաքված գյումրեցիների հետ, որոնք հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին:

Հարգանքի տուրքի արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: