Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Առողջապահւոթյան նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք: Ունենք 853 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է: