«Հեղափոխության» կեղծ թեզերը – ինչպես էին ժողովրդին հիմարեցնում․ քաղաքագետ
«Հեղափոխության» կեղծ թեզերը – ինչպես էին ժողովրդին հիմարեցնում
- Նոր Հայաստան – Հին Հայաստան,
- Նոր Սերունդ – Հին սերունդ,
- Քաղաքակիրթ աշխարհ – Ոչ քաղաքակիրթ աշխարհ,
-4. և վերջապես՝ եվրոռեմոնտ։
Հիմա փորձենք առանձին – առանձին դիտարկել։
- Կայացած երկրները հենվում են իրենց ազգային ավանդույթների վրա, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Բրիտանիան ամենապահպանողական, և միեւնույն ժամանակ առաջավոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրավապահ համակարգի կայացվածությամբ, համալսարանների ու քոլեջների հնությամբ, նախորդ սերունդների ստեղծած արժեքներով։ Որքան հին է համալսարանն, այնքան ավելի հեղինակավոր է, որքան հին է առանձնատունն, այնքան բարձր է գինն, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։
Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չհենվի Հին Բրիտանիայի վրա։ Նույնը կարելի է ասել Չինսատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Հին Հայաստան – Նոր Հայաստան կեղծ թեզը մշակվել է Հայաստանից հեռու ափերում, մեզ պառակտելու համար’ ամաչելու ու մերժելու նախորդ սերունդներին։ Գուցե մեզ հոգեբանորեն պատրաստում էին պարտությանը, նախօրոք մեղավորներ նշանակելով։
- Նոր սերունդ -Հին սերունդ։ Չի կարող երկնքից հայտնվել ինչ-որ նոր սերունդ, ունենալով առաքինություն ու հմտություններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լավագույնն, իր կողմից ավելացնելով նորն ու դրանք փոխանցում է հաջորդներին։ Այսօրվա Ազգային Ժողովի ու կառավարության «նոր սերնդին» նայելով այս պարզ ճշմարտությունն ակնհայտ է դառնում՝ դրանք տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի փառատոնի նմուշներ են։ Ցանկացած տաղանդավոր երիտասարդի կողքին հմուտ մաեստրո պետք է լինի։
Հիմա հնչում են ձայներ, որոնք փորձում են այդ թեզը նորից առաջ տանել, ըստ երեւույթին Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում։
- Ոչ ժողովրդավարակ Ադրբեջանն ավելի լավ էր նախապատրաստվել պատերազմին, քան իրեն ժողովրդավարական հայտարարած «Նոր Հայաստանը»։ Առհասարակ, Հարավ -Արևելյան Ասիան ռացիոնալությամբ ու առաջադիմությամբ ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան Հին Եվրոպան։ Չկան առաջավոր երկրներ, այլ կան մրցունակ ու ավանդույթներ ունեցողներ։
- Վերջապես եվրոռեմոնտի մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն ճանապարհը և ոչ մի եվրոռեմոնտ որևէ երկրի «Եվրոպա»
չի դարձնի։ Ոչ ոքի պետք չի նմանակել, սակայն վերցնել ուրիշների լավն ու օգտակարը, պարտադիր է։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։