NTV-ի աշխատակիցները Ստամբուլում ձերբակալվել են և «անհետ կորել»

Ռուսական NTV հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։

«Այնուհետև նրանց հետ մեր կապը խզվել է։ Դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին, Ալեքսեյ Պետրուշկոն կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով․ «Մեզ չգիտեմ ինչու՝ դեռ պահում են»։ Դրանից հետո այլևս նրանց հետ կապ հաստատել  չկարողացանք, նրանք մեր զանգերին և հաղորդագրություններին չեն պատասխանում»,- նշված է NTV-ի հրապարակած հայտարարության մեջ։

Հեռուստաընկերությունը նշել է, որ  ռուս լրագրողների ձերբակալության հարցով Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի միջոցով իրենք մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։

«Հույս ունենք, որ թուրքական իշխանությունները օպերատիվ աջակցություն կցուցաբերեն»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am