SOS! Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլև հակասահմանադրական

Այս դավադիր վիժվածքների ոհմակը կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ։

Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլև հակասահմանադրական։

Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։ Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական և գիտական շրջանակներին բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարել երկիրը քանդող այս հերթական խայտառակության դեմ։

Մեկնաբանությունում՝ կառավարության նիստի օրակարգը, հարց 61։

#հողատու #դասադուլ #գործադուլ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից