Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ 1277, մահվան 26 դեպք

Առողջապահությոն նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է: