Պատերազմին մասնակցած զինծառայողների առաջին խումբն արձակուրդ է ստացել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու գործընթացը:  ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։