Այսօր հարկ է նշել, որ հողատուի հրաժարականը պահանջում են գրեթե բոլոր քաղաքական դերակատարները

2018-ի գարնանը «դեմ եմ» քվեարկել ապագա հողատուի վարչապետ ընտրվելուն և 2,5 տարի շարունակ իմ կուսակից ընկերների հետ պայքարել այս ազգադավ ռեժիմի դեմ։

2018-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրվել և զգուշացրել եմ չընտրել «բանակցությունները սեփական կետից սկսող» և հասարակությանը «սև ու սպիտակի» բաժանող վարչակարգին ու նրանց սպասարկուներին։

Ավաղ կոչս մնաց «ձայն բարբառոյ յանապատի»։

Շատերը  սատարեցին Նիկոլին, իսկ մի մասն էլ ընտրեց «հանցավոր լռության» ուղին։

2019-ի սկզբից պահանջել եմ ալիևին «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հրաժարականն ու մատնանշել նրա ազգակործան քայլերի ողբերգական հետևանքները։

2020-ի գարնանը ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։

Բայց այսօր հարկ է նշել, որ  հողատուի հրաժարականը պահանջում են գրեթե բոլոր քաղաքական դերակատարները։

Նիկոլն իշխանության մնալու 0 /զրո/ շանս ունի։

Նրան լքել են երբեմնի գործընկերներն ու երեկվա զինակիցները։

Հայաստանն առանց նիկոլիզմի լինելու է և շատ շուտ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից