ՊԱՏԵՐԱԶՄԸ չի ավարտվել և վերջնանպատակը դա հայկական գործոնի լիովին չեզոքացումն է տարածաշրջանում

Խոսենք մի թեզի մասին , որին այսօր պտտեցնում են իշխանամետ ուժերը՝ փորձելով կրկին անգամ մոլորեցնել մարդկանց։

Իմաստը նա է, որ ճանապարհները կբացվեն և զուգահեռ մեզ համար կբացվեն Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շուկաները և լոգիստիկ հնարավորությունները։

Ուրեմն հենց սկզբից ֆիքսենք, որ ոչ Թուրքիան և ոչ էլ Ադրբեջանը ԵՐԲԵՔ հետաքրքրված չեն լինելու, որ Հայաստանը գոնե դուրս գա տնտեսական ճգնաժամից և առավել հետաքրքրված չեն լինելու, որ հայկական  տնտեսությունը առհասարակ զարգանա։

Համոզված եմ, որ թուրքերը և ադրբեջանցիները մեզ շարունակելու են տարատեսակ տնտեսական գործիքակազմով պահել «մեղմ շրջափակման» այլ կերպ ասած ուղղակի կախվածության մեջ, քանզի իրենց վերջնանպատակը բնավ Արցախի օկուպացիան չէ, այլ միջնաժամկետ առումով Հայաստանի ոչնչացման պրոցեսների գեներացումն է ։

Միայն լիարժեք քաղաքականապես անգրագետ և տգետ մարդը կարող է կարծել , որ օրինակ, Ադրբեջանը հանգիստ թույլ կտա Հայաստանին  օգտագործել Ադրբեջանի լոգիստիկ հնարավորությունները, որ հայերը ինչ-որ օգուտ քաղեն։

Նույնը վերաբերում է թուրքերին։

Ախր, ինչպես չեք ուզում հասկանալ, թուրք ադրբեջանցիները համոզված են , որ ՊԱՏԵՐԱԶՄԸ  չի ավարտվել և վերջնանպատակը դա հայկական գործոնի լիովին չեզոքացումն է տարածաշրջանում։

Պետք չէ լինել հանճար այս պարզ իրողությունը հասկանալու համար։

Եվ որքան շուտ Փաշինյանը կհեռանա իր ողջ թիմով, այդքան շուտ Հայաստանում կլինի իրատեսական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե կրկին վտանգավոր և սխալ հաշվարկների վրա կառուցված Հայաստանի հերթական պարտությունը;

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից