Մոսկվան և Անկարան համաձայնագիր են ստորագրել մոնիտորինգային կենտրոն հիմնելու մասին

Մոսկվան և Անկարան ավարտել են տեխնիկական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ և ստորագրել են համաձայնագիր: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Ավարտվել են բանակցությունները տեխնիկական մանրամասների վերաբերյալ, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հիմքերին և սկզբունքներին, և ստորագրվել է համաձայնագիր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ համատեղ կենտրոնի աշխատանքները շուտափույթ սկսելու համար: