ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը ռեկորդ է սահմանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների թվով

Պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան Կոնգրեսի 117-րդ գումարման կազմում ընդգրկված կլինեն սեռական փոքրամասնությունների միանգամից 11 ակնհայտ ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, դա երկրի օրենսդրական մարմնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ռեկորդային ցուցանիշ է: Նշվում է, որ Victory Foundation հիմնադրամը, որը զբաղվել է ԼԳԲՏ համայնքից ընտրված ներկայացուցիչների հետ, ռեկորդային 574 թեկնածուի է աջակցել:

Բացի այդ, նշվում է, որ Կոնգրեսում ներկա 11 միասեռականներից ներկայացված են լինելու նաև աֆրոամերիկացի և աֆրո-լատինամերիկացի:

2020 թվականին նրանց թիվը օրենսդիրների շարքում տարբեր նահանգներում կազմել է 161 մարդ, նոր տարում նրանց թիվը կհասնի 175-ի:

Նոր գումարման Կոնգրեսն իր աշխատանքը կսկսի 2021 թվականի հունվարի 3-ին: