«Նիկոլի վկաները» մերժեցին Ղրիմի հայերին…

Մենք խոսել ենք և միշտ խոսելու ենք Երևանում «Նիկոլի վկաների» դավաճանության և ծախվածության մասին: Սրանք զավթիչներ են, որոնք աշխատում են ուրիշի փողերով: Կարևոր չէ`ում, թուրքական, քրդական-ալիևյան կամ Սորոսի հիմնադրամի: Սրանք օկուպանտներ են, նույնիսկ եթե նրանց ազգանուններն ավարտվում են «յան»-ով…

Ռուսաստանի Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի Հանրապետության ժողովրդական միլիցիայի համախմբված գնդի վետերանների միության նախագահ, մայոր Արմեն (Սամվել) Մարտոյանը «Sputnik Армения» գործակալությանը նոյեմբերի 28-ին տված հարցազրույցում պատմել է վերջին ռազմական գործողությունների ընթացքում Արցախ կատարած իր այցի մասին: Նրա խոսքերով՝ ինքը ցնցված է իր տեսածից

«Ես մի փոքր ցնցված էի տեսածիցս: Սա դիլետանտիզմ և դավաճանություն է»,- ասել է Մարտոյանը: Նա ԼՂՀէր տարել Ղրիմի հայերի ուղարկած մարդասիրական օգնությունը: Այցի ընթացքում պատգամավորը հանդիպել էր ԼՂՀ ղեկավարության, հոգևորականության ներկայացուցիչների և հայ կամավորների հետ: Նրա խոսքով՝ բավարար ռազմական փորձ ունեցող շուրջ 450 մարդ պատրաստ էր մասնակցել Արցախյան պատերազմին: Սակայն նրանց առաջարկին ոչ ոք չի արձագանքել: «Ինձ ասացին՝ սպասեք, ձեզ հետ կկապվեն. մինչև այսօր կապվում-դիմում են»,- նշել է Ղրիմի խորհրդարանականը:

Հիմա կովկասյան թաթարների գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել մեր Մարտոյանի դեմ: Նա «մեղադրվում է»՝ «ագրեսիվ պատերազմ վարելու», «հանցավոր կազմակերպության կամ համայնքի կողմից կանխամտածված սպանության», ինչպես նաև «Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատման» մեջ: Բաքվում հաղորդել են, որ նրանք պատրաստվում են հարցապնդում անել Ռուսաստանի համապատասխան պետական ​​մարմիններին՝ այս գործով իրավական օգնություն ստանալու համար: Հարցն այն չէ, թե ինչ կպատասխանի Ռուսաստանը լկտիացած քուրդ-ֆաշիստ Ալիևին: Ռուսաստանը հերքել է Ուկրաինայի նեոբանդերային ֆաշիստների «մեղադրանքները» Մարտոյանի դեմ…

Հարցն այն է, որ դավաճանության մասին վկայությունը տվել է… ոչ թե ղրիմահայը (ծագումով), այլ մի անձնավորություն, որը ծնվել է Հայաստանի Շիրակի մարզի Անիի շրջանի Լանջիկ գյուղում: Իսկ 1991-99 թվականներին նա ՀՀ ՆԳՆ աշխատակից էր: Նա ամեն ինչ Առաջին Արցախյան պատերազմից և պատկերացնում, և հիշում է…

Մի մարդ, որի պապը կռվել է Թամանյան դիվիզիայում, իսկ 2014-ին օգնել է Ղրիմը վերադառնալ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: 2016-ին եկել էր Արցախ՝ օգնելու հետ մղելու պանթյուրքիստների ագրեսիան: Եկել էր նաև հիմա: Բայց… դավաճան Արայիկ Հարությունյանը (ըստ երևույթին, երևանյան դավաճան օկուպանտների հրամանով) դեռ «դիմում է» Մարտոյանին… Այս դրվագը շատ խոսուն ցույց է տալիս Հայաստանի ու Արցախի բնակչությանը, թե որքան խորն է դրվել դավաճանության մեխանիզմը: Թող Հայաստանի ու Արցախի բնակիչներն իրենք եզրակացություններ անեն:

Սերգեյ Շաքարյանց