Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

Նա տեղեկացրել է, որ Պողոսյանը հրաժարականի դիմումն այսօր է գրել, սակայն նախքան կառավարության համապատասխան որոշումը շարունակում է պաշտոնավարել: