Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։

Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․

– որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,

– կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,

– ի՞նչ ժամկետներում են անցնում,

– կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։

Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները»։