Կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկանում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր և բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:

Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: Նա ապրում և ստեղծագործում էր Հոլանդիայում: