Փաշինյանն իրականացրեց պանթուրքիզմի ծրագիրը՝ դավաճանելով հայ ժողովրդին

LIVEnews.am-ի հարցազրույցը Համահայկական վերնախորհրդի (Սենատ) համակարգող, գերմանաբնակ Արամ Մկրտչյանի հետ

-Հայաստանում, անգամ աշխարհի տարբեր վերլուծական շրջանակներում, կա այն համոզմունքը, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմով Արցախի զգալի հատվածի գրավմամբ իրականացվեց դավադիր սցենար, որը դեռ շարունակվում է, ու այժմ հարվածներն ուղղված են նաև Հայաստանին: Իսկ սցենարի նպատակն է. «Մեծ Թпւրանի» ծրագրի իրականացումը, ՀՀ արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունը դեպի ՆԱՏՕ, Հարավային Կովկասի անցում Մեծ Բրիտանիայի վերահսկողпւթյան տակ, որն առանց խոչընդոտի իրականացնում է իր նավթագազային ծրագրերը: Միաժամանակ կա այն համոզմունքը, որ այս ծրագրի իրականացմանն ուղղակիորեն աջակցել է ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների որոշակի շրջանակով: 

-Նախ հիշեցնեմ, որ 1923 թ. Թուրքիայում հրատարակվեց մի գիրք, որը պանթուրքիզմի ծրագրի գաղափարախոսությունն էր, գրքում ներկայացված են այն բոլոր պարամետրերը՝ 100 տարում նվաճել ամբողջ Փոքր Ասիան, դուրս գալ դեպի Իրանի տարածք, Ադրբեջանի տարածքով շարժվել Կովկաս, Միջին Ասիա, Ռուսաստան ու մինչև Սախալին: Թուրքերը 100 տարի առաջ գծված այս ծրագիրը չեն մոռացել, ու ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո պատեհ առիթի էին սպասում, ու այդ ժամանակը ստեղծվեց:

Երբ ՀՀ-ում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը, իմ խորին համոզմամբ, թուրքական կողմից նրանք միջնորդավորված ստացան պանթուրքիզմի գաղափարախոսության կենսագործման ծրագիրը: Այն կյանքի կոչելու համար երկու տարում հող նախապատրաստվեց՝ ձևավորեցին հակառուսական տրամադրություններ, պրոթուրքական տրամադրություններ, ինչին լծված էր վարչապետի մերձակա շրջապատը, նաև նրա կինը: Վարչապետի բոլոր հայտարարությունները, որոնք կապված էին թուրքական գործոնի հետ, հուշում էին, որ մոտ ապագայում ունենալու ենք խոշորագույն հակամարտություն: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել էր թուրքական աշխարհի համար միջանցք բացելու գործառույթը, ինչն էլ փայլուն իրականացրեց: Նա հայ ժողովրդի գերակա շահը ստորադասեց թուրքական շահին:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացվող հակառուսական քարոզչությանը, ապա այն, ըստ էության տապալվեց, որովհետև Ռուսաստանը վերջին պահին մեծ ճիգով փորձեց, արդեն ոչ միայն պաշտպանել արցախցիներին, այլև չկորցնել տարածաշրջանն ու ստիպված գնաց նման քայլերի:

Այսպիսով, հստակ կարող ենք ասել, որ ՀՀ ղեկավարությունը պետական դավաճանություն է իրականացրել, ինչի մասին փաստում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը: Սա մի փաստաթուղթ է, որում անտեսված են հայ ժողովրդի, հայկական պետության գերակա շահերը:

-Մեր ժողովրդի զգալի հատվածը, քաղաքական ընդդիմությունը պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նրա կատարած քայլը համարելով դավաճանություն: Սակայն նա հեռանալու մտադրություն չունի, հակառակը, հանդես է գալիս իրեն արդարացնող հայտարարություններով, ներկայացնում է ճանապարհային քարտեզ ու պատրաստվում շարունակել իր պաշտոնավարումը:

-Այս վարչապետը պե՛տք է վայր դնի իր լիազորությունները, եթե ոչ իր ցանկությամբ, ապա նա պետք է ստիպողաբար վայր դնի իր լիազորություններն ու հեռանա: Այս վարչապետն իր ամբողջ թիմով իրականացրել է գիտակցված, ծրագրված նահանջ մեր ազգային շահերից, ինչի վերջնական նպատակն է՝ հնարավորություն ընձեռել թուրքական կողմին՝ ունենալու ուղիղ կապ Ադրբեջանի հետ:

-Ի՞նչ կասեք գեներալ Մովսես Հակոբյանի բացահայտումների մասին, մասնավորաբար, նա հաստատեց այն կասկածները, որ շրջանառվում էին ողջ պատերազմի ընթացքում, այն է՝ Արցախը մնացել էր միայնակ, ռազմական գործողություններին չի ապահովվել ՀՀ բանակի մասնակցությունը, չի եղել մոբիլիզացիա, կասեցվել է դեպի ռազմաճակատ կամավпրների, զենք, զինամթերքի առաքման գпրծընթացը և այլն: 

-Գեներալ Մովսես Հակոբյանը կատարեց հերոսական քայլ: Նա ասաց այն ամենը, ինչ պետք է ասեր իրեն հարգող յուրաքանչյուր ռազմական գործիչ, գեներալ: Անկախ այն բանից, թե այդ գեներալը մինչև այս պատերազմը ինչո՞վ էր զբաղված, ի՞նչ նյութական ռեսուրսներ է ունեցել, դրանք ինձ համար բոլորովին կարևոր չեն, առաջնայինն այն է, որ նա ներկայացրեց պատերազմի ողջ ընթացքը, հստակ տվեց Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի կատարած քայլերի գնահատականը, մատնանշեց պարտության պատճառները, նկարագրեց ռազմական վիճակը ու դրանով, փաստորեն, հստակ մեղադրանք ներկայացրեց այսօրվա ողջ ղեկավար կազմին և բարձրագույն հրամանատարական կազմին: Ցավոք սրտի, մենք չլսեցինք որևէ համարժեք պատասխան ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ հրամկազմից:

Ես կիսում եմ Մովսես Հակոբյանի դիրքորոշումները ու շատ կցանկանայի, որպեսզի այդ հարցը շատ արագ մտներ դատարան:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտնի հարցազրույցում հետևյալ կարևոր միտքը շեշտեց, թե հոկտեմբերի 19-ին կար հնարավորություն կանգնեցնելու պատերազմը, սակայն Փաշինյանը չի ընդունել իր առաջարկը, ինչն ինքը կարողացել էր համաձայնեցնել Ալիևի հետ: Սա ինչի՞ մասին են հուշում:

-Այո, Պուտինը հստակ ասաց, որ հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու: Ասեմ ավելին, պատերազմը կարող էր ընդհանրապես չլիներ, եթե ՀՀ այս վարչակարգը ընդուներ այն փաթեթը, որը դրված էր Պուտինի սեղանին, դրված է ՀՀ ԱԳ, ՊՆ նախարարությունների սեղանին: Ասեմ, որ այդ փաթեթը նրանք ստացել էին մեր կառույցից՝ անձամբ ինձանից, և քննարկումների արդյուքնում բոլորը դրական կարծիք ունեին փաթեթի բովանդակության վերաբերյալ: Եթե այս իշխանությունը, այս տխմարները հասկանային, որ կարող են այդ փաթեթը օգտագործել, ապա մենք այս պատերազմը չէինք ունենա, կամ էլ գոնե շահեկանորեն դուրս կգային այդ ընդհարումներից:

Ինձ չի բավարարում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի մեկնաբանություններն այն մասին, թե ինքը չգիտեր, որ ինքը միայն այն պահին է կայացրել որոշում, երբ տեսել է՝ այլևս հնարավորություն չկա: Խնդիրն այն է, որ սա պլանավորված դավաճանություն էր, որը մինչև վերջ նա իրականացրեց: Պատմությունը շատ դաժան գնահատական կտա այն ամենին, ինչ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը: