Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին. թշնամին հասել է ոսկու հանք (տեսանյութեր)

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր էջում գրել է. «Ինձ հասած տեղեկություններով, այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին։ Դրանով չբավարարվելով թշնամին հասել է ոսկու հանք եւ մեկ ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։

Հ.Գ. Թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում»,-ապա կից հրապարակել տեսանյութեր: