Ավինյանի գրասենյակից պարգևավճար ստացողները Շուշիի մոտ վիրավորված երկու աշխատակիցներն են

Փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե Ավինյանի գրասենյակը հոկտեմբերին պարգևավճար է ստացել:

«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- նշել է Հունանյանը: