Ադրբեջանաթուրքական թափթփուկները անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ և անպատժելի են զգում անգամ Եվրոպայում․ Ղարամյան

Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։

«Այսօր  հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի եւ Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի եւ ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի եւ թուրքիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից եւ ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:

Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում: